Քաղաքական

ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել դատախազությունից և նախարարությունից Արմեն Գրիգորյանի մահվանը հանգեցրած պայմանների վերաբերյալ

ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել դատախազությունից և նախարարությունից Արմեն Գրիգորյանի մահվանը հանգեցրած պայմանների վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում  չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ 
Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։ 
Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական