Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իսրայելում։