Քաղաքական

Տավուշի նախկին մարզպետին ապօրինի գույքի գործով ծանուցագիր է ուղարկվել

Տավուշի նախկին մարզպետին ապօրինի գույքի գործով ծանուցագիր է ուղարկվել

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագիր է ուղարկել Տավուշի նախկին մարզպետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանին։ Ծանուցագիր ուղարկվել է նաև նրա հետ փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Աննա Ազատյանին, որդուն՝ Աշոտ Աբովյանին, ու ևս մեկ անձի՝ Դիանա Լեոնիդիին։

Տեղեկանում ենք, որ Աբովյանի գույքը հաշվառված է կնոջ, որդու և Դիանա Լեոնիդիի անուններով, և ըստ դատախազության՝ ենթակա է բռնագանձման։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական