«Ուժը հայրենյաց» կուսակցությունը պատրաստվում է հիմնադիր համագումար անցկացնել։
Radar Armenia-ն հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկացավ, որ հիմնադիր hամագումարը նախատեսված է օգոստոսի 20-ին` «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում։ Նախաձեռնության հեղինակներն արդեն ներկայացրել են կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը։
Հետաքրքիրն այն է, որ Տիգրան Արզաքանցյանի ստեղծած կուսակցությունը մեկ անգամ արդեն հիմնադիր համագումար հրավիրել էր՝ այս տարվա ապրիլի 3-ին։