ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծման նախաձեռնությանը։
Խորհրդարանական լսումների ժամանակ նա ողջունեց այս նախաձեռնությունը, ներկայացնելով ՆԳՆ ստեղծման 4 օգուտներն ու մեկ ռիսկը:
Ըստ ՄԻՊ-ի՝ «Ժողովրդավարական երկրներում ՆԳ նախարարությունները, համալրված լինելով հիմնականում քաղաքացիական աշխատակիցներով, չեն զբաղվում հանցագործությունների քննությամբ, այլ ապահովում են, որ ոստիկանությունը զարգանա որպես մասնագիտական մարմին, այլ ոչ թե որպես ուժային խաղացող»։
Խոսելով ռիսկի մասին՝ ՄԻՊ-ը նշեց. «ՆԳՆ ձևավորման փուլերի ու քայլերի մանրակրկիտ պլանավորումը ու ժամացույցի ճշգրտությամբ իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու, որովհետև ամենալայնածավալ վերակազմակերպումն է տարբեր բնույթի ծառայություններին անդրադարձող, և նրա ազդեցությունը շատ ավելի լայն է»: