Քաղաքական

Սա ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ. ՆԳՆ կառուցվածքը լինելու է շատ հարուստ. Կարեն Անդրեասյան

Սա ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ. ՆԳՆ կառուցվածքը լինելու է շատ հարուստ. Կարեն Անդրեասյան

ԱԺ-ում մեկնարկել են Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադառնալով ՆԳՆ ստեղծման նախաձեռնությանը, նշեց. «Սա ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ. ՆԳՆ կառուցվածքը լինելու է շատ հարուստ»։

Ըստ Անդրեասյանի. «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, ուզում եմ հատուկ շեշտել՝ ոչ թե վերաստեղծումը, այլ նոր նախարարության ստեղծումը շատ կարևոր քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար։ Ոստիկանությունը շարունակելու է պահպանել իր շատ կարևոր դերակատարումը, բայց լինելու է սիրտը, մի կարևոր մասը քաղաքացիական կառույցի, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր ներքին գործերի նախարարությունը: Մենք մեր միջազգային գործընկերների հետ գտանք լավագույն լուծումը, և մենք զրոյից չենք ստեղծելու նախարարություն, մենք վերցնելու ենք ԱԻ նախարարության հենքը և այնպիսի մոդել ենք առաջարկում, որ լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա և արդեն եղած ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ, և կարողանանք ստեղծել մի նոր հետաքրքիր կառույց»: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական