Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Կրասնոյարսկում հուլիսի 11-ին ընթացած հայ-ռուսական միջխորհրդարանական համաժողովի ժամանակ հայկական կողմին առաջարկել է մասնակցել եվրասիական թվային էկոհամակարգերի ձևավորմանը: Այս մասին հայտնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Իր ելույթում իբրև ԵԱՏՄ թվային էկոհամակարգի կարևոր օրինակ Վոլվաչը ներկայացրել է «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածը, որը համավարակի օրերին հնարավորություն տվեց ապահովել քաղաքացիների ազատ տեղաշարժը: