ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովն այսօր չընտրեց նախագահի տեղակալ։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու իրավասություն ունեցող «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։
«Քանի որ իրավասու խմբակցությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել թեկնածու, հանձնաժողովը չի կարող նախագահի տեղակալ ընտրել, ըստ այմ, հանձնաժողովը կառաջնորդվի ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան»,- նշեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։