Քաղաքական

Ռուբինյանը դեսպաններին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

Ռուբինյանը դեսպաններին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական