Քաղաքական

«Շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերտեսչությունների հետ աշխատեն». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերտեսչությունների հետ աշխատեն». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կարևորել է պայմմանավորվածությունների իրագործման հարցում Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատելը։

Նրա խոսքով. «Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։

Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք՝ հնարավորինս շուտ կարողանալու իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական