Քաղաքական

ՊՆ առաջին տեղակալն ի պաշտոնե կլինի ԳՇ պետ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ՊՆ առաջին տեղակալն ի պաշտոնե կլինի ԳՇ պետ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ամբողջովին փոխվում են պաշտպանության ոլոտում կառավարության լիազորությունները:

Հիշեցնենք՝ փոփոխությունների համաձայն` պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե կհանդիսանա զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Միաժամանակ, առաջին փոխնախարարը չի կարող փոխարինել նախարարին:

Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` այս փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի բարելավել զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը և բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը:

Նախագիծն ընդունվեց 58 կողմ ձայնով. դեմ և ձեռնպահ չկար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական