Քաղաքական

Ակնհայտ սուտ տեղեկություն է. Վահե Հակոբյանը պնդում է՝ մանդատը վայր չի դնի

Ակնհայտ սուտ տեղեկություն է. Վահե Հակոբյանը պնդում է՝ մանդատը վայր չի դնի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը չի պատրաստվում վայր դնել իր պատգամավորական մանդատը։ Radar Armenia-ի հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը հերքեց տարածված տեղեկությունը. «Ակնհայտ սուտ տեղեկություն է տարածվել»։

Վահե Հակոբյանը ենթադրում է նաև, որ կլինեն իրադարձությունների փոփոխություններ. «Այդ տրամաբանության մեջ կլինեն մեր հետագա քայլերը։ Դա վերաբերվում է սեպտեմբեր ամսի նոր նստաշրջանին»,-ասաց Հակոբյանը։

Նշենք, որ ըստ մամուլի՝ «Հայաստան» խմբակցությունից կլինեն պատգամավորական մանդատը վայր դնող պատգամավորներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական