Քաղաքական

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեցին

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեցին

ԱԺ-ն փակ-գաղտնի քվեարկությամբ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ետ կանչելու նախագծերը։

Իշխան Սաղաթելյանի պաշտոնանկությանը կողմ էր քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 66-ը։ Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0։

Վահե Հակոբյանին հանձնաժողովի նախագահից ետ կանչելու նախագծի քվեարկությանը ևս մասնակցել է 66 պատգամավոր։ Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0։

Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, այս թափուր պաշտոներում թեկնածու առաջադրելու իրավունքը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանն է։ Հետևաբար, առաջադրումներից հետո ԱԺ-ն պետք է կրկին ԱԺ փոխնախագահ ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրի։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական