Քաղաքական

Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները տարօրինակ են

Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները տարօրինակ են

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե մինչ այս պահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առանձնապես մեծ առաջընթաց չկա։

Նրա խոսքով. «Այս գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել և Հայաստանն ունի քաղաքական կամք, ցուցադրել է արագ կարգավորման հասնելու քաղաքական կամքը։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա»։

Ռուբինյանն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների վայրին, դառնում է տեխնիկական հարց. «Թուրքիայի առաջարկը՝ հանդիպումն անցկացնել Երևանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում են տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց։ Բայց այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական