ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»։
Ըստ Գրիգորյանըի, երբ փորձել են առաջ տանել խաղաղության օրակարգը, խոսել են հնարավոր խնդիրների մասին։ Նրա խոսքով, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Ադրբեջանի հետ դրանք են՝ գերիների վերադարձի և անհետ կորածների, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակումը, դեմարկացիան-դելիմիտացիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը. «Հունիսի 27-28-ին նախատեսված էր հանդիպում, դրանից առաջ էլ ունեինք պայմանավորված օր, բայց հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել, մենք ինֆորմացիա ունենք, որ նման հանդիպում հնարավոր է ապագայում»։