Քաղաքական

Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորներ

Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորներ

Հունիսի 30-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: 

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները: 
  
Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ: 
  
Սերգեյ Չիչոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67, Կարեն Բիշարյանի թեկնածությանը` 68 պատգամավոր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական