Քաղաքական

Քաղաքական որոշում է կայացվել. Փաշինյանը՝ Սեդա Սաֆարյանի առաջադրման մասին

Քաղաքական որոշում է կայացվել. Փաշինյանը՝ Սեդա Սաֆարյանի առաջադրման մասին

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգորի Մինասյանը տեղեկացրեց, որ վարչապետի աշխատակազմ ստացվել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանի գրությունն այն մասին, որ դեկտեմբերի 10-ին լրանում է ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը, և որ ՍԴ դատավոր առաջադրելու հերթը ՀՀ կառավարությանն է։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե կառավարությունն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածու, սակայն ընտրում է ԱԺ-ն. «Առաջադրելիս մենք քննարկում ունեցել ենք խորհրդանական մեր գործընկերների հետ, և «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում է քննարկվել հարցը, որոշումն ընդունվել է։ Այնպես որ, ըստ էության, կարող ենք արձանագրել՝ քաղաքական որոշում է կայացվել, ինչը տրամաբանական է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական