Քաղաքական

Ո՞ւմ կփոխարինի Սեդա Սաֆարյանը

Ո՞ւմ կփոխարինի Սեդա Սաֆարյանը

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։ 

Ըստ ՀՀ Սահմանադրության 166 հոդվածի՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ 12 տարի ժամկետով:

Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորից, որոնցից 3-ն ընտրվում են Հանրապետության նախագահի, 3-ը՝ Կառավարության, 3-ը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: 

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ այս տարի դեկտեմբերին լրանում է ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը։

Արևիկ Պետրոսյանը ՍԴ դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի հրամանագրով, իսկ Աշոտ Խաչատրյանը՝ ԱԺ որոշմամբ՝ 2010 թվականին, և այս տարի լրանում է նրանց պաշտոնավարման 12 տարին։

Տեղեկացանք, որ առաջինը լրանալու է Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը, և դեռ մայիսին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը համապատասխան նամակով դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական