ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ նախատեսված, բայց չկայացած հանդիպմանը․ Նրանք պետք է հանդիպեին հունիսի 27-28-ին։
Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրել է. «Դրանից առաջ էլ ունեինք պայմանավորված օր, բայց հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել»։
Ըստ Գրիգորյանի՝ տեղեկություն կա, որ ապագայում հնարավոր է՝ լինի այդ հանդիպումը։