Քաղաքական

Գերմանիայի տնտեսական համագործակցության դաշնային նախարարը 4 օրով ժամանում է Հայաստան և Վրաստան

Գերմանիայի տնտեսական համագործակցության դաշնային նախարարը 4 օրով ժամանում է Հայաստան և Վրաստան

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ քառօրյա այցով կժամանի Վրաստան և Հայաստան:

Նախարարը Հայաստանում կգտնվի հինգշաբթի և ուրբաթ օրերին և հանդիպումներ կունենա մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

Դաշնային նախարարը հանդիպումների ընթացքում հայկական կողմին կառաջարկի զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը բարձրացնել երկկողմ ամուր գործընկերության մակարդակի: Այցն այսպիսով մեծապես կնպաստի Գերմանիայի և Հայաստանի միջև զարգացման քաղաքականության շուրջ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական