Քաղաքական

Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։

Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորներից 70-ը։ Նրա թեկնածության օգտին կողմ է քվեարկել 70 պատգամավոր։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Աննա Վարդապետյանն իր պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին կայանալիք ԱԺ նիստում՝ հանդիսավոր երդմամբ։

Հիշեցնենք՝ քվեարկությանը մասնակցել է միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտում են ԱԺ նիստերը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական