Քաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի ԱԳՆ վարչության տնօրենն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի ԱԳՆ վարչության տնօրենն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասնավորապես, քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Հանդիպմանը Արմեն Գրիգորյանը և Ֆրեդերիկ Մոնդոլոնին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական