Քաղաքական

«Մենք Աղավնոն չենք հանձնում. այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին». Անդրանիկ Քոչարյան

«Մենք Աղավնոն չենք հանձնում. այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին». Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներքին համերաշխության կարիք է տեսնում։

«Անհանգիստ աշխարհում, որպեսզի Հայաստանը կարողանա իր առջև դրված խնդիրները հստակ պատկերացնել, առաջին հերթին համերաշխություն է պետք մեր երկրում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Պատգամավորը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ասել է, թե այս պահին պատերազմի վտանգ չկա։

«Այս պահին չենք տեսնում սահմանի երկայնքով որոշակի լարվածության օջախներ, բայց միշտ պետք է մեր բոլոր գործողություններով ու մեր բոլոր ռեֆորմների իրականացման տեսանկյունից անենք այնպիսի արագ  ու արդյունք տվող գործողություններ, որպեսզի մեր կորուստները  44-օրյա պատերազմից հետո հստակ վերականգնման ընթացք ունենան»։

Լրագրողի հարցին՝ եթե Աղավնոն չհանձնեն Ադրբեջանին, հնարավո՞ր է պատերազմ սկսվի՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է. «Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։ Դուք անընդհատ խոսում եք պատերազմից՝ մոտեցնելով պատերազմը, ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու եք դուք այդ հարցը տալիս, եկեք այնպես անենք, որ խաղաղություն ունենանք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին, որոնց դուք եք սպասարկում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական