Քաղաքական

Ռուբեն Ռուբինյանը Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը

Ռուբեն Ռուբինյանը Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 28-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը, կարևորել արդյունավետ փոխգործակցությունը: Երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացման հարցում կողմերը կարևորել են բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը: Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, չլուծված խնդիրները: Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչան կարևորել է երկկողմ կապերի խորացումը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը: Լեհ դիվանագետի խոսքով` Լեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է: Հյուրն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական