Քաղաքական

«Կարևոր լավ լուր. 2023թ. սուբվենցիոն հայտերը կսկսենք հիմա ընդունել». Գ. Սանոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կարևոր լավ լուր. 2023թ. սուբվենցիոն հայտերը կսկսենք հիմա ընդունել». Գ. Սանոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունն որոշեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 268,5 մլն դրամ հատկացնել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանք վերաբերում են 18 բնակավայրերի 20 սուբվենցիոն ծրագրեր. «Այս ծրագրերը բոլորը ավարտված են, կառավարությունն իր պարտականությունն է կատարում՝ շինարարներին վճարելով: Այսպիսով, մինչեւ այս պահը, 2022-ի հունվարից սկսած 229 ծրագրի համար 5,6 մլրդ դրամ տրամադրել էինք, եւս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում: Ընդհանուր, այս տարի 249 ծրագիր ավարտում ենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե ինչ ծրագրեր են իրականացվել սուբվենցիոն այս 20 ծրագրերով։ Նա խոսեց նաեւ Արարատի մարզ իր կատարած այցելության մասին՝ նշելով. «Արարատի մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Այն ինչ տեսանք, շատ ուրախալի է, որ այդ աշխատանքները պատշաճ որակով իրականացվում են: Օրինակ,գյուղական բնակավայրերում տեսնում ենք բոլորովին նոր որակի ճանապարհների, ջրագծերի  կառուցում, ինչը շատ կարեւոր է մթնոլորտի փոփոխության առումով: Դրական լիցքերով ենք վերադարձել Արարատի մարզից: Պլանավորում ենք նման այցեր կատարել նաեւ այլ մարզեր: Պետք է բոլոր մարզերով անցնենք, ծանոթանանք ծրագրերին:

Ես տեսնում եմ, որ մարդիկ մեր ասելիքին ավելի ու ավելի հաղորդակից են դառնում: Մասնավորապես, գյուղոլորտում մեր իրականացվող ծրագրերի նկատմամբ տեղեկացվածությունը մի փոքր ավելացել է, բայց շատ ավելի ավելացել է ըմբռնումը:

Նոր գաղափար առաջացավ, որ սուբվենցիոն ծրագրերում ներառենք նաեւ կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ համայնքային ավազանների կառուցումը: Այդ դեպքում պարարտանյութը նաեւ ջրի միջոցով է հասնում հողին, ինչը բրում է նաեւ պարարտանյութի խնայողության»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական