Այսօր առավոտյան ԱԱԾ ներկայացուցիչները մտել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն և բերման ենթարկել ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մտել են լրատվամիջոց, բերման են ենթարկել Բագրատ Եսայանին, թեև վերջինս հանգիստ Երևանում ապրում էր, և եթե որևէ հարց կար, իրավապահները կարող էին կանչել հարցաքննության կամ կանչել որևէ նախաքննական մարմին։ Դրա փոխարեն մտել են լրատվամիջոց, ամբողջ աշխատակազմի աչքի առաջ նրան ձերբակալել»։
Հարցին՝ հիմքերը հայտնի՞ են, Մանուկյանը պատասխանեց, թե նախնական տեղեկություններով՝ 2 տարի առաջ հարուցված քրեական գործին է վերաբերում։ Պատգամավորը հայտնեց, որ լրատվամիջոցում խուզարկություն չի կատարվել։