Քաղաքական

Ընդդիմադիրներն առավոտյան հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում

Ընդդիմադիրներն առավոտյան հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրության» շարժումն այսօր մտադիր է շարունակել բողոքի ակցիաները:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով, առավոտյան ժամը 9։00-ին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում. «Պետք է հնչեցնենք մեր այսօրվա պահանջները։ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակություն մեր ձայնը պետք է լսի»։

Թե Ֆրանսիայի հրապարակում հավաքվելուց հետո ի՞նչ են անելու, Սաղաթելյանը չի մանրամասնել:

Նշենք, որ այսօր նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական