Քաղաքական

ՀՀ նախագահն ու վարչապետը մեծ էկրանի միջոցով հետևել են Շոտլանդիա-Հայաստան խաղին

ՀՀ նախագահն ու վարչապետը մեծ էկրանի միջոցով հետևել են Շոտլանդիա-Հայաստան խաղին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 8-ի երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն և պետական բարձր պարգևներ հանձնել Հայկական հեռուստատեսության աշխատակիցներին:

Վահագն Խաչատուրյանը հեռուստատեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի համար «Մովսես Խորենացու» մեդալներ է հանձնել հաղորդավարներ Արտավազդ Եղոյանին, Կարեն Քոչարյանին և կինոյի ու կրկնօրինակման բաժնի կրկնօրինակման ռեժիսոր Հասմիկ Մարգարյանին:

Տևական դադարից հետո Առաջին ալիքի եթեր է վերադարձել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը և այդ կապակցությամբ Հանրային հեռուստաընկերության մեծ էկրանի միջոցով Հանրապետության նախագահը և միջոցառմանը ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել են Շոտլանդիա-Հայաստան խաղին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական