Քաղաքական

Լավրովը հայտարարել է ՀՀ-ում ռուսական դպրոցների թվի ավելացման մասին

Լավրովը հայտարարել է ՀՀ-ում ռուսական դպրոցների թվի ավելացման մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի։

Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում այս կապակցությամբ ասել է. «Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը, աշխատում ենք Հայաստանի հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա, օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը եւ Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ռուսական ԲՈՒՀ-երում ուսումնառությունը շարունակել՝ քվոտաների ավելացմանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական