Քաղաքական

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունն այսօր հետաձգվեց։ Պատճառը վկաների՝ դատարան չներկայանալն էր։ 

Դատական նիստին պետք է հարցաքննվեին վկաներ Եղիշե Վարդանյանը եւ Սեւան Քոչարյանը։

Դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին՝ 14։30-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Այս գործով ամբաստանյալներից երկուսը՝ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը կորոնավիրուսի հետեւանքով մահացել են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական