ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ կարող է միանշանակ պնդել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա։
Նրա խոսքով. «Որքանով հասցրել եմ հետևել, տեղի ունեցող միտինգների բազմամարդությունը կամ սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է և բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն»։
Ըստ Միրզոյանի, եթե անդրադառնա այդ գործընթացի տրամաբանական կողմերին, ապա այդտեղ ողջախոհության հետ կապված հարցեր է տեսնում. «Այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում և սուր քննադատության ենթարկել իշխանություններին, որից իրենք չեն օգտվում»։