Քաղաքական

«Հարկավոր է ապահովել «3+3» հարթակի ռիթմիկ աշխատանքը»․ Լավրով

«Հարկավոր է ապահովել «3+3» հարթակի ռիթմիկ աշխատանքը»․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները լիարժեք թույլ տվեցին կենտրոնանալ երկկողմ օրակարգի բոլոր ասպեկտների, միջազգային, տարածաշրջանային հարցերի վրա։ 

Նրա խոսքով՝ նախ և առաջ վերլուծվել են երկու երկրների ղեկավարների տված առաջադրանքների իրականացման գործընթացները, այդ թվում՝ այս տարվա ապրիլի 19-20-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական առաջին այցի ընթացքում։ «Մի շարք համաշխարհային և տարածաշրջանային հարցերում մեր տեսակետերը համընկնում են, պայմանավորվել ենք հետագայում ևս կոորդինացնել մեր քայլերը՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կայունության ամրապնդմանն ուղղված միջոցներին։ Մենք ընդհանուր կարծիք ունենք 2020-ի նույեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի առաջնորդների պայմանավորվածությունների իրագործման հաստատակամության վերաբերյալ։ Մենք շնորհակալ ենք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում ՌԴ խաղաղապահ առաքելության կայունացնող դերը բարձր գնահատելու համար։ Բավարարված ենք հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքներով։ Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ կոնսուլտատիվ օգնությամբ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի թեմային։ Մեր կողմից՝ հաստատել ենք խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելու և, ընդհանուր առմամբ, հումանիտար խնդիրները լուծելու պատրաստակամության մասին, որոնք առկա են տարածաշրջանում։ Մենք նաև ողջունում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Դա ևս պետք է նպաստի տարածաշրջանում ընդհանուր վիճակի առողջացմանը։ Մեր ընդհանուր կարծիքն է, որ այդ ուղղությամբ հարկավոր է նաև ապահովել «3+3» հարթակի ռիթմիկ աշխատանքը։ Դա լրացուցիչ կարևոր հարթակ է երկխոսության հաստատման և բազմապլան համագործակցության համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական