Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման անդամներն ավարտեցին իրենց ակցիան ու հեռացան ՀՀ ԱԳՆ շենքի մոտից, որտեղ տեղի է ունենում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Ինչպես մեկնաբանել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը. «Հանդիպումը տևելու է մինչև 12։30-ը։ Այս պահին մենք հարմար չենք գտնում շարունակել այստեղ հանդիպումը։ Մեր խոսքը հստակ փոխանցել ենք, հիմա երթով կշարժվենք Ֆրանսիայի հրապարակ։ Հիշեցնեմ, որ այսօր 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր հանրահավաք ունենք։ Վաղը նաև ՀԱՊԿ-ի միջոցառումներն են շարունակվելու, վաղը ևս անելիք ունենք»։
Սաղաթելյանը նաև նշել է, որ իրենց նպատակը ԱԳՆ շենք շրջափակելը չէ, այլ ուղերձները Լավրովին հասցնելը։