Քաղաքական

«Դիմադրության» շարժման անդամները շարժվում են ԱԳՆ շենք

«Դիմադրության» շարժման անդամները շարժվում են ԱԳՆ շենք

«Դիմադրության» շարժման անդամները և նրանց համակիրները Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել դեպի Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենք: 

Երթի կազմակերպիչները նշում են, որ Հայաստանի  իշխանությունը չունի լեգիտիմ իրավունք ժողովրդի անունից երկրի համար կարևորագույն հարցերում բանակցելու:

Նրանց խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող միջազգային հանդիպումների ֆոնին գնում են ասելու, որ իշխանության հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև իշխանությունը ժողովրդի անունից խոսելու մանդատ չունի:

Հիշեցնենք աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս պահին ընթանում է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական