Քաղաքական

Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գայանե Եղիազարյանն ԱԺ արտահերթ նիստում երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արտահերթ նիստում հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Գայանե Եղիազարյանին:

Հիշեցնենք՝ Եղիազարյանը խորհրդարանում փոխարինում է Անուշ Բեղլոյանին, որը մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ ընտրվեց Մրցակցության պետական հանձնաժողովի անդամ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական