ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պատգամավորական մանդատը տրվում է ժողովրդի շահերին ծառայելու համար, այլ ոչ թե փողոցային խուլիգանի նման պետական կառույցներ ներխուժելու, աշխատանքը խաթարելու ու առավել ևս պատերազմի զոհերի լուսանկարները գետնին շպրտելու համար:
Անշուշտ, փոքրիկ ցանկության դեպքում պատգամավորներին կտրվեր ցանկացած պետական պաշտոնյայի, այդ թվում նաև Առողջապահության նախարարի հետ հանդիպման հնարավորություն: Սակայն ակնհայտ է, որ Առողջապահության նախարարություն ներխուժած պատգամավորներին դա չէր հետաքրքրում, վերջիններիս նպատակը շոու սարքելն էր, այդ թվում՝ պատերազմի զոհերի նկարները գետնին շաղ տալով:
Խուլիգանական պահվածք դրսևորած պատգամավորների պահվածքը պարսավանքի է արժանի, իսկ նրանց տեղը, միանշանակ, փողոցն է»: