Քաղաքական

Հայ-ռուսական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հայ-ռուսական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հունիսի 8-ին Երևանում անցկացվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի ղեկավարությամբ:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը, ԱՊՀ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ:

Ընդգծվել է նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ ապահովման նպատակով համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական