Հայաստանի առաջ ծառացած ամենակարևոր հինգ խնդիրների հարցում հասարակական տեսակետն այս տարիներին հետաքրքիր փոփոխություններ է կրել։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) ներկայացրած «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության համաձայն՝ 2012թ. հարցվածների 45%-ը Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիր է համարել գործազրկությունը։ Այս խնդիրն առաջինն են մատնանշել նաև 2019թ. հարցվածների 30%-ը։
Արդեն 2021թ. հարցվածների 41%-ը Հայաստանի գլխավոր խնդիրն է համարել խաղաղության պակասը, 18%-ը՝ պետական սահմաններն ու դրանց զատումը, 8%-ը՝ չլուծված տարածքային կոնֆլիկտները, 4%-ը՝ բանակի հզորացումը, 4%-ը՝ աղքատությունը։
Նշենք, որ 2012թ. հարցվածների 16%-ը երկրորդ ամենակարևոր խնդիր էր համարում աղքատությունը, 6%-ը՝ գնաճը, 5%-ը՝ ցածր աշխատավարձերը, 5%-ը՝ կոռուպցիան։
2019թ. դրությամբ հարցվածների 14%-ը ամենակարևոր խնդիր էր համարում աղքատությունը, 9%-ը՝ չլուծված տարածքային կոնֆլիկտները, 7%-ը՝ երկրում խաղաղությանը պակասը, 5%-ը՝ բուժծառայությունների անմատչելիությունը։