Քաղաքական

Գրիգորյանն ու Թրեյսին անդրադարձել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքներին

Գրիգորյանն ու Թրեյսին անդրադարձել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական