Քաղաքական

Միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում

Միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվելու է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

ՀԱՊԿ հաղորդագրության համաձայն՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որը հունիսի 10-ին տեղի է ունենալու Երևանում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ, մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին ներկայացվելու է տեղեկատվություն ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման կատարելագործման ուղղությամբ ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից անցկացվող աշխատանքների վերաբերյալ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական