Քաղաքական

ՀՀ մշտական ներկայացուցիչները մշտապես բարձրացնում են գերիների խնդիրը

ՀՀ մշտական ներկայացուցիչները մշտապես բարձրացնում են գերիների խնդիրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրին։

Նրա խոսքով. «Գերիների վերադարձի հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, արծարծվել համանախագահների հայտարարություններում, այդ թվում՝ համանախագահող երկրների անունից շրջանառված՝ դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ»:

Ըստ նախարարի՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչները խնդիրը մշտապես բարձրաձայնել և բարձրաձայնում են բոլոր հանդիպումների, ժողովների, միջոցառումների ձևաչափերում. «Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքում հրապարակել է զեկույց, որում տեղ են գտել հստակ ձևակերպումներ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես պատերազմական հանցագործություն»:

Միրզոյանը նաև հիշեցրել է, որ մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամի ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի կոչ անող բանաձև:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական