ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է ընդդիմության մեղադրանքները, թե իր թիկնազորի անդամները ներդրվել են ոստիկանական շարքերում և ցուցարարների նկատմամբ բռնություն են կիրառել։ Նրա խոսքով. «Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն է։ Այս ֆեյքային պայքարը վերացնել է պետք։ Մենք պետություն ենք, մենք ժողովուրդ ենք, ազգ ենք։ Քաղաքական համակարգ կա, այս ստերը, հորինված մտքերը, խայտառակություն են։ Ո՞նց կարող թույլ տա իմ նման մարդը թիկնազորին ոստիկանություն ուղարկի»։
Նա կոչ է արել վերջ տալ ստերին։