Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի և մյուսների գործն արդեն դատարանում է։
Գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանը։ Արդեն նշանակված է այս գործով առաջին դատական նիստը՝ հունիսի 9-ին։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Մակարյանը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ՝ ենթակա անձակազմի նկատմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ցուցաբերել է ի անգործություն, և գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետևանքներ: Անդրանիկ Մակարյանին առնչվող քրեական գործը կապ ունի 60 զինծառայողների անհետ կորելու հետ։
ԳՇ պետի նախկին տեղակալից բացի այս գործով անցնում են նաև այլ մեղադրյալներ՝ Արսեն Աբգարյանը, Սարգիս Կուլակչյանը և Էլլադա Հարությունյանը։