«ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է, և 4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի իրենք խելքի գան և գան խորհրդարան, որ տեղի ունենա այդ շատ կարևոր նիստը».- այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ԱԺ արտահերթ նիստի չկայանալուց հետո։
Նա նշել է, թե այս պահին ընդդամադիր պատգամավորները վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կարճ հանրահավաք տեղի կունենա։
Հիշեցնենք՝ ընդդիմության նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չէի մասնակցում նիստին, քվորում չապահովվեց: