Քաղաքական

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները որոշել են չմասնակցել հունիսի 6-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին։

Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը հաստատեց նաև, որ չմասնակցելու որոշման վերաբերյալ նամակ են հղել ՌԴ Պետդումայի նախագահին. «Նամակում ներկայացված են առանձին հանդիպման և մեր չմասնակցելու պատճառները»։

Մամիջանյանը չներկայացրեց նամակի բովանդակությունը։ Նա չցանկացավ մանրամասնել՝ արդյո՞ք ստացել են արձագանք։ Ըստ Մամիջանյանի՝ մեկնաբանություն խմբակցությունները կտան համատեղ։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական