Քաղաքական

Ընդդիմադիրները փակել են կառավարության շենքի մուտքերը

Ընդդիմադիրները փակել են կառավարության շենքի մուտքերը

Այս պահին շարունակվում է ընդդիմության ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք հավաքվել են այնտեղ՝ փակելով շենքի մուտքերը։

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Այս պահին կառավարության բոլոր մուտքերը շրջափակված են. մեր պահանջը հետևյալն է, որ դեռ 2,5 ժամ հնարավորություն կա ԱԺ նիստը գումարելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու։ Մենք այստեղ ենք, որովհետև կառավարությունից է ղեկավարվում խորհրդարանը»:

Սաղաթելյանը պնդել է, որ շարունակելու են կառավարության շենքի շրջափակումը, մինչև ստանան իրենց հարցերի պատասխանը. «Մինչև 20.00-ն ԱԺ նիստ հրավիրելու հնարավորություն կա»:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին և տապալել այն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական