Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժում են կառավարության շենք։
Սա այն բանից հետո, երբ քվորումի բացակայության պատճառով տապալվեց ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։
Մինչ այդ, Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել. «Այս պահին երթով գնում ենք դեպի Կառավարության շենք։ ԱԺ հատուկ նիստը տապալողն էլ հենց այդ շենքում է նստած։ Պարզ է, որ ՔՊ ֆրակցիան ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել»։