ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի մասնակցի այսօրվա ԱԺ արտահերթ նիստին։ Նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը հայտարարել է, թե փոխարենը Վանեցյանը կլինի ԱԺ շենքի մոտ։
«Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի»,- տեղեկացրել է նա։