Քաղաքական

Ընդդիմությունն, ԱԺ արտահերթ նիստից կախված, կորոշի իր անելիքները

Ընդդիմությունն, ԱԺ արտահերթ նիստից կախված, կորոշի իր անելիքները

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է վաղը ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին, և կոչ արել մարդկանց հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։

Նրա խոսքով. «Սա նյարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապես պարտավոր ենք ամուր լինել և շարունակել այս իշխանությունների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարևոր օր է։ Վաղը ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և նախ աջակցել ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստվում ենք վաղվա օրվան»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական