Քաղաքական

Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը

Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի:

Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությունը բարձր է գնահատում ոչ միայն Հայաստանի Կառավարությունը, այլ նաև քաղաքացիները:

Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է, և բանկը պատրաստակամ է ընդլայնելու Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական